ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Լեռնային Ղարաբաղում բախումների վերսկսումը ողբերգություն է

Լեռնային Ղարաբաղում բախումների վերսկսումը ողբերգություն է
21.03.2015 | 12:22

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում միջադեպին: «Լեռնային Ղարաբաղում բախումների վերսկսումը ողբերգություն է և հրադադարի խախտում: Մինչ կողմերը մեղադրում են մեկմեկու, տեղի ունեցածը վտանգում է ղարաբաղյան խաղաղ բանակցային գործընթացը», - նշել է ՈՒոռլիքը:

Դիտվել է՝ 2954

Մեկնաբանություններ